Վերնատուն

Հայ մոդեռնիստների՝ լուսավոր և ուրախ քաղաքի ճարտարապետությունը․ «Վերնատուն»

Քաղաքին պակասող տոնն ու ուրախությունը նախևառաջ սկսում է ճարտարապետական միջավայրից․ այն, ինչ ժամանակին առաջարկել են խորհրդահայ մոդեռնիստ ճարտարապետները։ Իսկ ի՞նչ էին առաջարկում նրանք և ինչո՞ւ է այդ ճարտարապետությունն այսօր անտեսանելի։

Ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր Կարեն Բալյանի հետ զրույցի առիթը իր նոր, հայկական մոդեռնիզմի կարևորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Ֆենիքս Դարբինայի ստեղծագործության մասին պատմող՝ «Ֆենիքս Դարբինյան․ Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» վերնագրով մենագրությունն է։ «Մոդեռնիզմը մի երևույթ է, որը երկու կողմ ունի․ լուսավոր և ստվերոտ։ Ֆենիքս Դարբինյանը չստեղծեց մի կառույց, որն ուներ սխալներ ու թերի կողմեր։

Նա ստեղծում էր լույսի և ուրախության ճարտարապետություն»,– ասում է Կարեն Բալյանը։ Մոդեռնիզմի լուսավոր և մութ կողմերի, «Պապլովոկի» ու «Հրազդան» մարզադաշտի, ճարտարապետական ազատ տարածությունների, քանդման դատապարտված հուշարձանների, և այն մասին, թե ինչո՞ւ է դադարել մեզ հետաքրքրել մեր ճարտարապետական միջավայրը։

Ցուցադրել ավելի
Back to top button