Ծովահայեր

Հայկական ռազմածովային նավատորմը. Կիլիկիա․ «Ծովահայեր»

Լեռնային երկրի ծովայի հերոսամարտերի մասին շատ չի խովում։ Բայց չէ որ Հայաստանը եղել է նաեւ ծովային երկիր ու հայկական ռազմանավերի մասին տեղեկությունները օտարերկրյա աղբյուրներում են պահպանվել։

Կիլիկիայի հայկական պետությունը ծովային տերություն էր, թագավորությունն ուներ 26 նավահանգիստ, իսկ ծովային սահմանները հասնում էին 500 կմ- ի։ Երկրի հայ տիրակալները հմտորեն օգտագործում էին ծովամերձ դիրքի առավելությունները։ 14-րդ դ. արաբ պատմիչ Իբն-ալ-Վարդին հիշատակում է 1323թ.-ին եգիպտական մամլուքների դեմ հերոսական պաշտպանությանը մասնակցած հայկական երեք նավերի մասին` «Այաս», «Ատլաս» և «Շամա»:

Նավատորմը պաշտպանում էր ոչ միայն ծովափնյա շրջանները, այլև ծովային արշավանքներ էր իրականացնում։ Հայկական ռազմանավերի շարքում եղել են դեռ անտիկ շրջանում ձևավորված և նույնիսկ միջնադարում Միջերկրական ծովում իշխող խոշոր թիանավեր` գալերաներ:

Գալերաների երկարությունն ավելի քան 50 մ էր, լայնությունը` 6 մ: Այս համամասնությունն ապահովում էր նավի արագընթացությունը` մինչև 8 հանգույց (1 հանգույց- 1,87 կմ/ժ)։ Անձնակազմի թիվը հասնում էր 450-ի՝ նավաստիներ, զինվորներ, թիավարներ: 1211-ին Լևոն Մեծագործի վարած Կիպրոսի ծովամարտի մասին պատմում է «Մեր հաղթանակները» քառահատորյակի համահեղինակ, ռազմագետ, պատմաբան Սուրեն Մարտիկյանը։

Back to top button