ԿարևորՍպորտ

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։

Հայ ըմբիշների հաղթական ելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն այս օրերին աշխատանքային այցով Սոֆիայում է, և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։

Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։

Back to top button