ԿարևորՄիջազգային

ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի կիրառումը: Ինչպես հայտնում է ԲԲՍ-ին, «Սինոֆարմ»-ը ոչ արևմտյան երկրի կողմից մշակված առաջին պատվաստանյութն է, որն արժանացել է ԱՀԿ հավանությանը:

Առաջին անգամ է նաև, որ չինական պատվաստանյութը հաստատվել է նաև որպես ցանկացած վարակից հիվանդության դեմ դեղամիջոց:

«Սինոֆարմը» կորոնավիրուսի դեմ չինական երկու գլխավոր պատվաստանյութերից մեկն է, որով հարյուր հազարավոր մարդիկ պատվաստվել են թե՛ Չինաստանում և թե՛ արտասահմանում:

Ավելի վաղ ԱՀԿ-ն գրանցել էր Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson և Moderna ընկերությունների պատվաստանյութերը։

Back to top button