Էկոսֆերա

Չկա վատ հող, կա հողի հետ վատ աշխատող․ Նունե Սարուխանյան․ «Էկոսֆերա»

Գյուղատնտեսական նշանակության հողերի անկման պատճառներն ու պարենային անվգանգությանն առնչվող խնդիրները։ Ի՞նչ պատկեր ունենք այսօր Հայաստանում և ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ։

Հողերի վիճակի և կլիմայի փոփոխության միջև առկա է ուղղակի և փոխադարձ կապ, որի մասին «Պարենային անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ այս մասին բարձրաձայնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնի պետ Աշոտ Վարդևանյանը։

Նա նաև վիճակագրություն է ներկայացրել՝ Հայաստանի հողերի դեգրադացիայի վերաբերյալ։ Ըստ այդմ ՝ Հայաստանում դեգրադացիայի է ենթարկվում երկրի տարածքի 86 տոկոսը, անապատացման՝ 44 տոկոսը:

Հայաստանի համար հողային ռեսուրսների պահպանությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Սակայն տարիներ շարունակ հողերն անտեսվել են որպես կայուն զարգացման բաղադրիչ:

Արդյունքում ունենում ենք գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողեր, ինչը պարենային անվտանգության դիտանկյունից ռիսկեր է առաջացնում։

Նման իրավիճակում այլ բան չի մնում, քան կլիմայի փոփոխության պայմաններում սկսել վարել խելամիտ գյուղատնտեսություն։

Ի՞նչ են առաջարկում մասնագետները հող մշակողներին և ի՞նչ քայլեր է ձեռնարկել Կառավարությունն այս ուղղությամբ։

Back to top button