Մտքի ուժը

Գիտության մեջ անհամատեղելիներ գրեթե չկան․ բզեզի գենը կարտոֆիլի մեջ․ «Մտքի ուժը»

Երբևէ մտածե՞լ եք, թե բանջարեղենն ու մրգերը, որոնք մենք ուտում ենք այսօր, նախկինում ի՞նչ տեսք ու համ են ունեցել։ Արդյո՞ք դրանք հենց այնպիսին են եղել, ինչպիսին տեսնում ենք այժմ։

Գիտության զարգացմանը զուգահեռ փոխվում է նաև գյուղմթերքի ոչ միայն արտաքին տեսքը։ Իրենց ողջ պատմության ընթացքում սմբուկները տարբեր ձև ու գույն են ունեցել՝ սպիտակ, կապտավուն, մանուշակագույն և դեղին։ Նրանց մի մասը նախկինում անգամ փշեր է ունեցել։ Իսկ շատ վաղ շրջանում բոլորիս հայտնի գազարագույն գազարը մանուշակագույն էր կամ սպիտակ։

Ժամանակի ընթացքում նրանք կորցրեցին մանուշակագույն գունանյութը և դարձան դեղին: Աշխարհում զարգանում է գենետիկորեն մոդիֆիկացված գյուղմթերքը։

Իսկ արդյո՞ ք գենետիկ սելեկցիան կամ երկու մրգի պատվաստման արդյունքում առաջացած երրորդ միրգը գենետիկորեն ձևափոխված կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ են։

Մասնագետներն ասում են՝ ոչ։ Բացատրում են՝ գենետիկ նյութի փոփոխությունն այստեղ բնական պայմաններում է տեղի ունենում, սա հայտնի է և՛ կենդանական, և՛ բուսական աշխարհում։

Որևէ մեկը չի ժխտում ՝ ԳՁՕ-ները որպես գիտական արդյունք , կարևոր են, սակայն, ինչպես գիտնականն է փաստում, գիտությունը մի բան է, բոլորովին այլ բան է, թե գիտական հետազոտության արդյունքը որտեղ է սկսում կիրառվել։

Պատմական ակնկարկ նետելով՝ ասում է՝ չմոռանանք, որ ԳՄՕ-ները կիրառվում են նաև այլ տեղերում։ Կարևորում է հատկապես գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների՝ գիտական արդյունքը, բոլորովին այլ բան է դրանց կիրառությունը գյուղատնտեսության մեջ։

Հայաստանում զարգացնել տրանսգենայի՞ն թե՞ օրգանիկ գյուղատնտեսությունը․ սակահավող երկրում գյուղատնտեսական արտադրանքը պետք է մրցունակ լինի, ՀՀ-ի դեպքում՝ բարձրարժեք կուլտուրաները նաև արտահանման համար են կարևոր։
Աշխարհը գնում է դեպի «նիշային»՝ թանկարժեք գյուղմթերքի արտադրություն, Հայաստանն էլ կարող է, հատկապես, որ ներուժը կա։

Եվրոպական բազմաթիվ երկրներում բարձրարժեք կուլտուրաներն են կարևորվում, այսպես ավելի ձեռնտու է, հատկապես՝ թանկ գնով արտահանելու համար, հատկապես, որ աշխարհում օրգանիկ մթերքն անհամեմատելի բարձր գին ունի։ Երբեմն եվրոպական երկրները խորամանկության են դիմում նաև։

Ցուցադրել ավելի
Back to top button