Հատվող եթեր

Սարգիս Համալբաշյանի հոգուց ծնված ստեղծագործությունները․ «Հատվող եթեր»

Յուրահատուկ ոճ, անսպառ երևակայություն, հարուստ թեմատիկա, կերպարի ու մոտիվի բազմազանություն, մտորումների խորություն, գաղտնիք և խորհրդավորություն. ահա ՀՀ վաստակավոր նկարիչ Սարգիս Համալբաշյանի ուրույն ձեռագիրն արվեստում:

Արվեստագետի խորհրդավոր, բազմաբովանդակ և բազմաձև ստեղծագործությունները չափազանց ինքնատիպ են, կրում են հետաքրքիր լուծումներ, ունեն ուղերձ և ասելիք, առանձնանում խորը ներաշխարհով:

Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում: Սովորել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, հետագայում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Ահա այսպես է սկսվել արվեստագետի պրոֆեսիոնալ կրթության ճանապարհը:

Սարգիս Համալբաշյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի և արտասահմանյան բազմաթիվ երկրների հեղինակավոր պատկերասրահներում ու թանգարաններում:

Արվեստագետն այն եզակիներից է, ում աշխատանքները տեղ են գտել Ջերարդ Գաֆէսճեան հավաքածուում: Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Սարգիս Համալբաշյանի հետ։

Back to top button