Հայագիտակ

«Նամուս» սիգարետների, «կռասավչիկ» Բեկի և Բրեժնևի մեդալների մասին․ «Հայագիտակ»

Երևի քչերը գիտեն, որ հայկական առաջին ֆիլմը`«Նամուսը», Ռուսաստանում այնպիսի շռնդալի հաջողություն է ուեցել, որ անգամ այս անունով սիգարետներ են արտադրվել, իսկ ռեժիսոր Համո Բեկ-Նազարյանը հայտնի է դարձել Կռասավչիկ Բեկ մականունով։

Հայկական կինոյի հետաքրքիր պատմությունների մասին «Հայագիտակը» ծանոթացել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատրոնի և կինոյի ցուցասրահներում։

Էքսկուրսավար Աստղիկ Աղասյանի օգնությամբ իմանում ենք, թե ինչպես է հայտնի Լեոնիդ Ենգիբարյանի՝ մեդալամոլության մասին տաղանդավոր համարը զվարճացրել խորհրդային երկրի մեդալամոլ առաջնորդ Լեոնիդ Բերժնևին։

Թանգարանի ցուցասրահներով, լեգենդար Փափազյանի, Ադամյանի, Սիրանույշի նվիրական իրերի մոտից է անցել «Հայագիտակը»։

Back to top button