ԿարևորՀասարակություն

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները առաջնային օժանդակություն կստանան

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հարկադիր, ինչպես  նաև  կամավոր Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին    առաջնային օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վերջիններիս նախատեսվում է տրամադրել իրենց կարիքներին համապատասխան ուղղորդման և խորհրդատվական ծառայություններ: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։

Առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հիմնականում հարկադիր, իսկ  առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։  Արդյունքում՝ պետության օժանդակությամբ վերադարձողներն ի վիճակի կլինեն վերահաստատվել և նոր կյանք սկսել հայրենիքում։

Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը նաև կարևոր հանգամանք է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։

Back to top button