Մշակույթ

Կցուցադրվի Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող եք տեսնել նաև կոմպոզիտորի հետմահու դիմակը:

Վաղը՝ մայիսի 7-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական Նիկողոս Նիկողոսյանի ստեղծած՝ աշխարհահռչակ Մաեստրոյի  դիմակի հանձնման արարողությունը:

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ու գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանը մտերիմ են եղել։ Իմանալով Խաչատրյանի մահվան լուրը, Նիկողոսյանն իր պարտքն է համարել ստեղծել նրա հետմահու դիմակը:

Խաչատրյանի տուն-թանգարանը երկար ամանակ փորձել է ձեռք բերել այն և, որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ, ներկայացնել թանգարանի այցելուներին:

Քանդակագործի մահից հետո, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս”Nico” գեղարվեստի պատկերասրահի (”Nico ArtGallery”) համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպել է պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանի հետ և եկել համաձայնության՝  դիմակը Երևան տեղափոխել և ցուցադրել տուն-թանգարանում։

Back to top button