ԿարևորՀասարակություն

Գաղտնիքների տիրակալը․ Աղաբաբյանի գրքի վերնագիրը հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանն է առաջարկել

«Ավելի հզոր հետախույզի ես իմ կյանքում չեմ հանդիպել»,-ասել է հայազգի հետախույզ Գևորգ Վարդանյանը Հովհաննես Աղայանցի մասին, որի հետ 1943 թ-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ ապահովել է «Մեծ եռյակի» ղեկավարների անվտանգությունը:

Աղայանցին և աշխատակիցներին հաջողվում է կանխել Օտտո Սկորցենիի պլանավորած ահաբեկչությունը՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ:  Այս  և գաղտնի այլ պատմություններ՝ մինչ օրս չբացահայտված բոլոր մանրամասներով, ներկայացված են  գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեպում։ Վերնագիրն էլ, ի դեպ, ժամանակին հենց Գևորգ Վարդանյանն է առաջարկել հեղինակին, երբ իմացել է, որ նա որոշել է գիրք գրել Աղայանցի մասին:

«Այս գրքով շատ տպավորվել և ֆինանասական հարցերում էլ աջակցել է Պարգև Սրբազանը, որը գիրքը կարդալուց հետո զարմացել էր, որ  գրքի հերոսի  հայրը 7 երեխա է ունեցել, և ինքն էլ, լինելով հոգևորական, հետախույզ զավակներ է ունեցել: Նրանցից մեկն էլ՝ Աղայանցը»։

 «Գաղտնիքների տիրակալը» վեպում առաջին անգամ ներկայացվում է ԽՍՀՄ  պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Հովհաննես Աղայանցի կյանքը, մարդ, որի մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։  Անհավանական թվացող այս պատմությունը  ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Հիմքում Թեհրանում և Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի արերևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը բարձրացրին նոր մակարդակի։

Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը արդեն սկսել է վեպի ընթերցանությունը: Ասում է՝ Աշոտ Աղաբաբյան գրողով հիանում է, կարդացել է նաև հեղինակի նախորդ գրքերը, այս գրքում գլխավոր հերոսի՝ Հովհաննես Աղայանցի գլխավոր զենքը ինտեկլեկտն է, գիտելիքը.

«Իմ կարդացած լավագույն գիրքն է մինչև հիմա, բայց դեռ չեմ ավարտել։ Այնքան սահուն է կարդացվում, և հետո զարմանում ես, թե այսքան գաղտնի ինֆորմացիա որտեղից է կարողացել հավաքագրել, ընդ որում, գաղտնի են եղել»։

Ինչպե՞ս է հավաքել տեղեկությունները. պատասխանը հեղինակը շատ չի մանրամասնում: Ասում է՝ մի մասը հետխույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հուշերն են, մյուս մասը՝ թող մնա չբացահայտված:  

Back to top button