ԿարևորՔաղաքական

Քարոզարշավի ընթացքում բացառել հանրային խոսքին անհարիր դրսևորումները․ Մարուքյանի հատարարությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ փաստաթուղթը բաց է քաղաքական բոլոր ուժերի համար։

Միանալով փաստաթղթին՝ քաղաքական ուժերը պարտավորվում են նախընտրական պայքարի շրջանում հանրային խոսքում զերծ մնալ վիրավորանքից ու զրպարտությունից, այնպիսի բառապաշարից, որը կխարխլի «հայ ժողովրդի միասնականությունը» կամ բացասաբար կազդի հանրության բարեկրթության վրա։

«Քաղաքական ուժերը պարտավորվում են իրենց հանրային խոսքը, քաղաքական պայքարն ու վարքը կազմակերպել ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»,- ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button