Հրամանը՝ ապրել

Պատերազմում հասկացա՝ մեր մեջ կան մարդիկ, որ պատրաստ են մոռանալ իրենց ԵՍ-ը. Վիգեն Բալայան․ «Հրամանը՝ ապրել»

Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանող Վիգեն Բալայանը սեպտեմբերի 27-ին իր հարազատ գյուղում՝ Ճարտարում չէր: Դասերն արդեն երկու շաբաթ է սկսվել էին ու նա իր ընկերոջ հետ Երևանում էր, երբ զանգ ստացան, թե պատերազմ է:

Միանգամից զանգեց առաջնագծում գտնվող եղբորը, որն էլ ասաց, թե իրենք էլ դեռ հստակ չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Երկու օր պաշտպանության նախարարության զանգին սպասելուց հետո, ընկերոջ հետ գնաց Ճարտար, որտեղ ապրում է իր ընտանիքը:

Ճարտարից էլ մեկնեց Մարտունի ու սկսեց օգնել տեղի բժիշկներին: Այդ ընթացքում ամեն օր փորձում էր խոսել եղբոր հետ մինչև այն պահը, երբ առավոտյան իրենց հեռախոսային զրույցից հետո այլևս չկարողացավ կապ հաստատել Վիլենի հետ:

Վիգենն ասում է, որ եղբայրն իրենից ընդամենը մեկ տարով էր փոքր ու իրենք շատ մտերիմ էին: Հիշում է, որ իրենց առաջին համակարգչի գումարն աշխատել են երկուսով, որովհետև հայրը խոստացել էր՝ եթե ցուլին լավ պահեն, կվաճառի ու համակարգիչ կգնի:

Վիլեն Բալայանը զոհվեց հոկտեմբերի 28-ին, իսկ Վիգենը եղբոր մահվան վշտի մեջ նորից գնաց Մարտունի, որ օգնի մյուս զինվորներին, որոնք դեռ փրկության հնարավորություն ունեին, ապրել:

Ցուցադրել ավելի
Back to top button