ԿարևորՀասարակություն

Լավրովը գալիս է՝ ճշտելու Հայաստանի «կարմիր գծերը»․ քաղաքագետ

Լավրովի այցը չի կարելի դիտարկել որպես հերթապահ այց՝ «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

Նրա  խոսքով՝  Մոսկվայում  տեսնում են  նոյեբերի 9–ի հայտարարության կետերի կատարման դանդաղում, ավելին` հնարավոր  է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ գործընթացը ոչ միայն դանդաղի, այլև կանգնեցվի։

«Մի  շարք տարաձայնություններ կարող են առաջանալ։ Եվ Լավրովի այցը տարածաշրջան մեկ նպատակ ունի` ստուգելու Հայաստանի ու Ադրբեջանի կարմիր գծերը»,- ասում է քաղաքագետը։

Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանի համար այսօր առաջնայինը ճանապարհների ապաշրջափակման հարցն է, իսկ Հայաստանի համար պետք է լինի գերիների վերադարձը։ 

Արդյո՞ք Ռուսատանը կկարողանա ազդել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում։ Քաղաքագետը նկատում է, որ  նախադրյալներ կան, որ դիվանագիտական ու այլ փաստարկներ կօգտագործվեն, քանի որ Ռուսատանը նույնպես շահագրգռված  է  ճանապարհների ապաշրջափակմամբ։

«Այստեղ շատ կարևոր է  Հայաստանի վճռորոշ խոսքը, այն, թե ինչ դիվանագիտական վարպետությամբ կարող են օգտագործվել հայկական կողմի առաջնահերթությունները։ Պետք է շատ հստակ ձեռքը խփել սեղանին  ու ասել՝ կամ այս հարցը լուծվում է, կամ չենք քննարկում այլ հարցեր»,– նշում է քաղաքագետը։

Back to top button