Հաջողության նոտա

Անտեսանելին դարձնել տեսանելի. սա է իսկական երջանկությունը․ «Հաջողության նոտա»

Իրական հաջողությունը ոչ թե սարի գագաթին հասնելն է, այլ հասնելու ճանապարհը՝ ասում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը։ Կարծում է, որ կյանքը հրաշալի ճանապարհորդություն է, եթե դա անընդհատ սովորելու, հետազոտելու գործընթաց է:

«Այդ ժամանակ կյանքի յուրաքանչյուր պահը դառնում է շատ հետաքրքիր, քանի որ ամեն պահի մի նոր դուռ ես բացում, ամեն պահի շփվում ես մի նոր առեղծվածի հետ»,– ասում է Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ պետք է լինել ներդաշնակ սեփական անձի հետ, սիրել կյանքը, լինել համբերատար ու զգալ պահը։

Back to top button