Գերդաստաններ

Սիրված կատակերգուի ոչ կատակերգական կյանքը․ «Գերդաստաններ»

Հայ բեմից անպայման կպակասեր հետաքրքիր, մեծ սիրո ու հարգանքի արժանացած մի արտիստ, եթե 1940-ական թվականներին Արմեն Խոստիկյանը քայլերն ուղղեր բժշկական ինստիտուտ և դառնար բժիշկ։

Բայց կյանքը նրա համար, շատ հաճախ դժվար ճանապարհ էր կանխորոշել։

Ութ տարեկան էր, երբ հայրը՝ փիլիսոփա, աստվածաբան և թարգմանիչ Միսաք Խոստիկյանը ստալինյան բռնությունների զոհ դարձավ։ Նա մնաց մոր հետ միայնակ` «ժողովրդի թշնամու» խարանը վրան։

Բայց Խոստիկյանին փրկեց իր լավատեսության ու հումորի զգացողությունը։ Ասում են, երբ առաջին անգամ հանդիպել է իր ապագա աներոջը, նրան «կաշառել» է կոնֆետով։

Ցուցադրել ավելի
Back to top button