Վերնատուն

Լինել՝ այստեղ և հիմա, նայել՝ տեսնելու համար․ «Վերնատուն»

«Ի՞նչ է արվեստը» և «ինչի՞ մասին է» այն․ յուրաքանչյուր ցուցահանդես մշտապես արդիական թվացող այս հարցերը նորովի դիտարկելու, վերանայելու, նորովի սահմանելու հնարավորություն է։ «Սահմանագիծը» ճարտարապետ, նկարիչ Արմեն Հակոբջանյանի առաջին անհատական ցուցահանդեսն է։

Արմեն Հակոբջանյանին հետաքրքրում է նյութի հետ աշխատանքը․ իր համար փորձելով բացահայտել նյութի տեխնիկական հնարավորությունները՝ խաղարկում է այն։ Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանն ասում է, որ երբ խոսում ենք «Ի՞նչ է արվեստը» հարցի մասին, սովորաբար նկատի ունենք ժամանակակից և դասական արվեստի հակադրությունը, որի մասին խոսակցություններն վաղուց սպառել են իրենց։

Արմենի արվեստում նյութի նկատմամբ հետաքրքրությունը նորովի է սահմանում, թե ինչ է արվեստը։ Ի՞նչ խնդիրների մասին է բարձրաձայնում ցուցահանդեսը, ինչո՞ւ են կարևոր կուրատորական տեքստերը, ինչպե՞ս լինել «այստեղ և հիմա» և ուղղակի «նայել՝ տեսնելու համար»․ այս հարցերը քննարկում ենք Արմեն Հակոբջանյանի և Սոնա Հովհանիսյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button