ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ պաշտոնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ: Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի: Մեր նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք է և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button