Հայագիտակ

Մոռացված անունը․ «Հայագիտակ»

19-րդ դարում է ապրել ու ստեղծագործել բանասեր, ազգագրագետ, պատմաբան Ղեւոնդ վարդապետ Փիրղալեմյանը։ Ցավոք, այսօր նրա անունը գրեթե մոռացված է։

Անունից բացի մարդուց հետո ոչինչ չի մնում և ոչ- ոք իր հետ ոչինչ չի տանում։ Սա նրա արտահայտությունն է։

Ծնված լինելով Վանում՝ նա աշխատակցեց «Արծվի Վասպուրականի» պարբերականին, շրջելով Հայաստանով՝ չափածոյով նկարագրեց իր տեսածն ու լսածը, հանդես գալով նաև որպես ազգագրագետ, տեսավ տխուր իրականությունը եւ խստորեն քննադատեց կառավարողների դաժանությունը։

Ղեւոնդ վարդապետ Փիրղալեմյանը տիտանական աշխատանք է կատարել. կազմել է ձեռագիր մատյանների հիշատակարանների ցանկը, ուսումնասիրել և գրի առել հայկական տապանագրերը։ Դա եզակի մի աշխատանք էր բոլոր ժամանակների համար։

Back to top button