Բիզնես բանաձև

Արհեստական «հավի միս»՝ Միացյալ Նահանգների սպառողներին․ «Բիզնես բանաձև»

Գիտնականները ստեղծել են գերսպիտակ ներկ, որը 98%-ով անդրադարձնում է արևի էներգիան: Այն գիտությանը հայտնի ամենամուգ նյութի՝ Vantablack-ի հակապատկերն է: Նախկինում շինությունների զովացման նպատակով օգտագործվող սպիտակ ներկերը հետ էին մղում արևի ճառագայթների միայն 80–90%-ը:

Չինաստանը պետական մակարդակով սկսել է սննդի անտեղի վատնման դեմ արշավը: Պայքարի մեթոդներից մեկը հանրային սննդի օբյեկտներում մեծ չափաբաժնով սնունդ պատվիրած և այն չսպառած հաճախորդներին տուգանելն է:

Ամերիկյան Beyond Meat-ը շուկա է հանում բուսական ծագմամբ հավի միս: ԱՄՆ-ում այն սկսել է օգտագործել KFC արագ սննդի ցանցը: Դրանով պատրաստվում է նագգեթս ուտեստների 2 տեսակ: Մեկը արհեստական մսի ֆարշից է, մյուսում էլ կարելի է տեսնել հավի մսի բնական կառուցվածքի կրկնօրինակված տարբերակը:

Ճապոնիայում բիզնեսմենները զանգվածաբար սկսել են օգտագործել կոսմետիկ միջոցներ՝ Zoom հարթակի օնլայն տեսակոնֆերանսների ժամանակ լավ տեսք ունենալու համար:

Արդյունքում այդ երկրում ընդլանվել է գեղեցկության համար նախատեսված ապրանքների և ծառայությունների շուկան:

Աշխարհում մեծությամբ թիվ 1 տնտեսությունն ունեցող երկրում որոշվել է հարուստներին ավելի շատ հարկել: ԱՄՆ նորընտիր նախագահն ապրիլի 23-ին Կոնգրեսին է ներկայացրել հարկային խոշոր ռեֆորմի մանրամասները:

ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ կկնքվի վարկային պատմությունների փոխանակման համաձայնագիրը: Ծրագրի կյանքի կոչման դեպքում ընդհանուր վարկային քարտեզի մեջ կմտնեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

Back to top button