ԿարևորՀասարակություն

Արգենտինացի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների վերադարձը Հայաստան

Արգենտինայում ՀՀ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ Արգենտինացի քաղական գործիչները, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստները, լրագրողները, մշակութային գործիչները և տարբեր հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:

Հայտարարությունում, որը ստորագրել են 100-ից ավել անհատ և կազմակերպություն, ասվում է.

«Ներքոստորագրյալ կազմակերպություններս, կառույցներս և անձինքս արտահայտում ենք մեր համերաշխությունն Արգենտինայի հայ համայնքի պայքարի և պահանջի հանդեպ՝ հօգուտ ցայսօր Ադրբեջանի կառավարության կողմից իր երկրում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը և վերադարձին։

Ադրբեջանական իշխանությունների վարքագիծը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը սահմանում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մարմինների փոխանակման» մասին և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում։

Հայաստանի և Արցախի կառավարությունները, Ռուսաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հինգ մայրցամաքների տասնյակ երկրների պետական գործիչներ և պատգամավորներ արտահայտել են իրենց կարծիքը Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատման և վերադարձի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ պարտավորությունը ոչ միայն հրադադարի անքակտելի մաս է, այլ նաև անհրաժեշտ միջոց է լարման նվազեցման համար՝ պատերազմի ողբերգական հետևանքները մեղմելու նպատակով»:

• Մարդու իրավունքների արգենտինական լիգա

• «Համայնքներ հանուն մարդու իրավունքների»

• Շարժում հանուն Ժողովուրդների միջև խաղաղության, ինքնիշխանության և համերաշխության

• Մարդու իրավունքների դիտարան, կոմունա 7

• Կոմունիստական կուսակցություն

• Երիտասարդական կոմունիստական ֆեդերացիա

• Արգենտինայի հրեական մշակութային մարմինների ֆեդերացիա

• Պատագոնիայի ազգային համալսարանի պատմագիտական և հասարակական ուսումնասիրությունների ինստիտուտ

• Իրավագիտական, մշակութային, տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների կենտրոն

• Կրթության ոլորտի աշխատողների միության մարդու իրավունքների քարտուղարություն

• Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներգաղթյալների մշակութային մարմինների ֆեդերացիա

• Հայ մտածողության ազատ ամբիոն, Լա Պլատայի Ազգային համալսարան

• «Վիսսարիոն Գ. Բելինսկի» մշակութային և սպորտային ակումբ

• «Բարգործական ֆլորես»

• «Կուբայի բարեկամներ» լրագրողների արգենտինական ակումբ

• «Արգենտինա-հրեական կոչ» շարժում

• Սահարացի ժողովրդի հետ բարեկամության կոմիտե

• «Ֆլորենսիո Սանչես» միություն

• Ֆեդերիկո Գարսիա Լորկա միություն

• Լատինոամերիկյան ռեզյումե

• «Դիմակայել և պայքարել շարժում»

• «Մեր Ամերիկայում — Արգենտինայում միավորման համար» միություն

• Խորխե Տայանա՝ Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ, Արգենտինայի նախկին ԱԳ նախարար

• Պաբլո Դանիել Բլանկո` Սենատի անդամ

• Լաուրա Ռոդրիգես Մաչադո` Սենատի անդամ

• Նորմա Դուրանգո` Սենատի անդամ

• Խուան Կարլոս Ռոմերո` Սենատի անդամ

• Նորմա դել Վայե Խիմենես` Սենատի անդամ

• Սիլվինա Գարսիա Լառաբուրու ` Սենատի անդամ

• Էդուրադո Վալդես` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ

• Բրենդա Աուստին՝ Կոնգրեսի անդամ

• Ուալդո Ուոլֆ՝ Կոնգրեսի անդամ

• Էնրիկե Էստեվես՝ Կոնգրեսի անդամ

• Լուիս Գուստավո Կոնտիխիանի՝ Կոնգրեսի անդամ

• Խուան Կարլոս Սաբալսա՝ Կոնգրեսի նախկին անդամ

• Խոսե Ամեգինո Արբո՝ Կոնգրեսի նախկին անդամ

• Մատիաս Տոմբոլինի՝ ԱՀ կենտրոնական բանկի փոխնախագահ

• Մարիանո Նարոդովսկի՝ կրթության նախկին նախարար

• Կարլոս Մելքոնյան՝ տնտեսագետ, Ազգային բանկի նախկին նախագահ

• Նորա Կորտինյաս` «Մայիսյան հրապարակի մայրեր» կազմակերպության հիմնադիր

• Էուխենիո Ռաուլ Սաֆֆարոնի՝ Արդարադատության ինտերամերիկյան դատարանի դատավոր

• Դանիել Ռաֆեկաս՝ Արգենտինայի դաշնային դատավոր

• Լեոն Կարլոս Արսլանյան՝ նախկին արդարդատության նախարար, նախկին դատավոր

• Դիեգո Ռովելլա՝ Բուենոս Այրեսի նահանգային կոնգրեսի անդամ

• Մատիլդե Բրուերա՝ Սանտա Ֆեի նահանգային կոնգրեսի անդամ

• Սեսար Գասս՝ Նեուկենի նահանգային կոնգրեսի անդամ

• Սերխիո Նահապետյան՝ նահանգային կոնգրեսի նախկին անդամ

• Սերխիո Աբրեվայա՝ Բունեոս Այրեսի օրենսդիր մարմնի անդամ

• Խուան Կարլոս Մասսել՝ Կորդոբայի նահանգային կառավարության հասարակական զարգացման նախարար

• Խուլիո Սամորա՝ Տիգրե քաղաքի քաղաքապետ

• Վիսենտե Լոպեսում «Բոլորի ճակատ» կուսակցության ներկայացուցիչ- ավագանու անդամների խումբ

• Վիսենտե Լոպեսում «Միասին հանուն փոփոխության» կուսակցության ներկայացուցիչ-ավագանու անդամների խումբ

• Կլաուդիո Ֆրանգուլ՝ Լա Պլատայում «Միասին հանուն փոփոխության» կուսակցության ներկայացուցիչ-ավագանու անդամների խմբի նախագահ

• Մալենա Չոլակյան՝ Վիսենտե Լոպեսի ավագանու անդամ

• Սոլեդադ Մարտինես՝ Վիսենտե Լոպեսի ավագանու անդամ

• Կարինա Նասաբալ՝ Լանուսի ավագանու անդամ

• Խուան Մարիա Ֆուրնարի՝ Տիգրեի ավագանու անդամ

• Սոֆյա Բրավո Ադամոլի՝ Տիգրեի ավագանու անդամ

• Մաքսիմիլիանո Պիկկո՝ Տիգրեի ավագանու անդամ

• Կարլա Կամմանն՝ Տիգրեի ավագանու անդամ

• Կամիլա Բենեդիտ՝ Տիգրեի ավագանու անդամ

• Աննա Մարիա Ռ. Ֆորնանդես Կոստա՝ Տիգրեի ավագանու անդամ

• Մարիանո Պելայո՝ Տիգրեի ավագանու անդամ

• Պեդրո Սերնադաս՝ Տիգրեի ավագանու անդամ

• Մարկոս Տենագլիա՝ Տիգրեի ավագանու անդամ

• Վերոնիկա Տենագլիա՝ Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի 4-րդ կոմունայի ղեկավար

• Կլաուդիո Ավրուխ՝ Հոլոքոստի թանգարանի պատվավոր նախագահ, մարդու իրավունքների նախկին քարտուղար

• Էդգարդո Ադրիան Ֆորմ՝ Կոոպերատիվ ֆոնդերի շարժի ինստիտուտի նախագահ

• Ռոբերտո Մալխասյան՝ Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի պատվավոր դասախոս

• Մարիելա Լուկրեսիա Պարիսի՝ Կորդոբայի ազգային համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի դեկան

• Ադոլֆո Կուտունջյան՝ Բուենոս Այրեսի համալսարանի դասախոս

• Գոնսալո Պերես Ալվարես՝ Պատագոնիայի ազգային համալսարանի պատմագիտական և հասարակական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն

• Դանիել Ֆերնանդո Բորկես՝ ժամանակակից պատմության դասախոս, Պատագոնիայի ազգային համալսարան

• Վիվիանա Նարդոնի՝ Ռոսարիոյի Հիշողության թանգարանի տնօրեն

• Մարիանո Էլոյ Ռոդրիգես Օտերո՝ Իսպանիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և բանասիրության ֆակուլտետ

• Մարտին Ռապպալինի՝ Բունեոս Այրես նահանգի արդյունաբերական միության նախագահ

• Միգել Հարությունյան՝ Տիգրեի արդյունաբերական միության նախագահ

• Պատրիսիո Կոլոմբո՝ Պիլարի արդյունաբերական միության նախագահ

• Սերխիո Մունե՝ Էսկոբարի արդյունաբերական միության նախագահ

• Ռուբեն Ֆալաբելլա՝ Սարատեի արդյունաբերական միության նախագահ

• Ալբերտո Գարսիա՝ Էքսալտասիոն դե լա Կրուսի արդյունաբերական միության նախագահ

• Նեստոր Մանուչի՝ Կամպանայի արդյունաբերական միության նախագահ

• Ռոդրիգո Էռերո Բրավո՝ «Ռազմավարական երկխոսություններ» հիմնադրամի նախագահ

• Պաբլո Լասարո՝ Արգենտինայի ազատ և ընդունված մասոնների մեծ լոգիայի ներկայացուցիչ

• Ալեխանդրո Պորտաս Դալմաու՝ «Կենտրամետ ժողովրդավարական միություն» կուսակցության երկրորդ փոխնախագահ

• Վիկտոր Կոտ՝ Արգենտինայում կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար

• Մաուրո Հադդադ՝ Կոմունիստական երիտասարդական ֆեդերացիայի ազգային քարտուղար

• Տիլդա Ռաբի՝ Արգենտինա-պաղեստինական մարմինների ֆեդերացիայի նախագահ

• Սելինա Ա. Լերտորա Մենդոսա՝ արգենտինական և իբերոամերիկյան մտածողության ուսումնասիրման հիմնադրամի ներկայացուցիչ

• Խուան Մատեո Կրավիկ՝ արգենտինական և իբերոամերիկյան մտածողության ուսումնասիրման հիմնադրամի ներկայացուցիչ

• Ռոբերտո Պերդիա՝ իրավաբան

• Նորման Բրիսկի՝ դերասան

• Կարլոս Ասնարես՝ լրագրող

• Էդուարդո Ալիվերտի՝ լրագրող

• Կրիստիան Սիրույան՝ լրագրող

• Մագդալենա Թագթաչյան՝ լրագրող և գրող

• Դանիել Վիտար՝ լրագրող

• Արիել Կրեսպո՝ լրագրող

• Լուիս Մորադո՝ նկարիչ

• Մարիա Տոռելաս՝ վավերագրող

• Խորխե Ֆալկոնե՝ վավերագրող

• Օսվալդո Պեուլա՝ Բուենոս Այրեսում կոմունիստական կուսակցության քարտուղար

• Խորխե Կանտոր՝ հասարակական գործիչ

• Ալեխանդրո Իգնաժեուսիկի՝ հասարակական գործիչ

• Գրասիելա Ֆերնանդես Մեխիդե՝ մարդու իրավունքների ակտիվիստ

• Անա Մարիա Ռամբ՝ գրող

• Գրասիելա Մասետտի՝ գրող

• Անա Արզումանյան՝ գրող

Նախաձեռնությունը՝

IARA

(Արգենտինական Հանրապետության հայկական կազմակերպություններ)

Back to top button