ԿարևորՀասարակություն

Հայրենիք է վերադարձել ևս երեք ռազմագերի

Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ցուցադրել ավելի
Back to top button