ԿարևորՀասարակություն

Հայաստան վերադարձած երեք գերիներից մեկը Շիրակի մարզից է

Հայաստան վերադարձած երեք գերիներից մեկը Շիրակի մարզից է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Աժ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։ Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։ Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»։

Ցուցադրել ավելի
Back to top button