ԿարևորՍպորտ

Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»

«Ռոմայի» ղեկավարությունը որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ: Դա կլինի Ժոզե Մոուրինյուն, ով կզբաղեցնի Պաուլո Ֆոնսեկայի տեղը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:

«Ռոմայի» հետ Ժոզե Մոուրինյուի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հռոմեական ակումբը հայտարերեց, որ մրցաշրջանի ավարտից հետո Ֆոնսեկան կլքի գլխավոր մարզչի պաշտոնը։

Իսկ Մոուրինյուն վերջերս էր հեռացվել «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Պորտուգալացի մասնագետը ժամանակին աշխատել է նաև «Պորտու», «Ինտեր», «Ռեալ Մադրիդ», «Չելսի» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբներում։

Ցուցադրել ավելի
Back to top button