Մասնագիտություն

Առավելագույն արդյունք՝ նվազագույն միջամտությամբ․ «Մասնագիտություն»

Կախարդական մասնագիտություն է ռադիոլոգիան: Միթե կախարդանք չէ առանց վիրահատական կտվածքների թափանցել մարդու մարմին ու կատարել հետազոտություններ՝ ախտորոշելով հիվանդությունը: Ռադիոլոգիան բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից է, լայնորեն կիրառվում է մարդու մարմնի օրգանների և համակարգերի պատկերների ուսումնասիրության, հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակ:

Այն պահանջում է առավելագույն մասնագիտական գիտելիքներ, ծայրաստիճան պատասխանատվություն և ուշադրություն, վերլուծական հմտություններ, վառ երևակայություն, գիտական և վերլուծական միտք, անընդհատ կատարելագործում ու վերապատրաստում և, որ ամենակարևորն է, այն չափազանց օգտակար մասնագիտություն է, որը հնարավորություն է տալիս փրկելու կյանքեր՝ հիվանդություններն ամենավաղ փուլերում ախտորոշելով:

Ճառագայթային ախտորոշումը կամ ռադիոլոգիան մարդու մարմնի օրգանների և համակարգերի պատկերների ուսումնասիրությունն է: Որպես բժշկության բաժին գոյություն ունի 1895 թվականից, երբ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց մարդկությանը մինչ այդ անհայտ ճառագայթները, որոնք հետագայում կոչվեցին նրա անունով:

Ի դեպ, հայազգի բազմաթիվ գիտնականներ, բժիշկներ անգնահատելի մեծ ավանդ ունեն այս ոլորտում: Հայազգի աշխարհահռչակ գյուտարար Ռեյմոնդ Դամադյանն է հայտնագործել մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը՝ բժշկության մեջ հեղաշրջում կատարելով։

Վերջին ժամանակահատվածում բժշկական նորարարությունների և զարգացման գլխավոր պատասխանատուներն ինտերվենցիոն ռադիոլոգներն են: Սա մասնագիտություն է, որտեղ համատեղված են ախտորոշումն ու բուժումը։ Զրույց Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, Նաիրի բժշկական կենտրոնի ախտորոշման կլինիկայի ղեկավար Կոստան Գալումյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button