Խճանկար

Նվիրեք այն աստղերը, որոնք հնարավոր է տեսնել․ «Խճանկար»

Շատերը փորձում են իրենց մտերիմներին աստղ նվիրել։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք վճարի դիմաց կարող են ձեզ նման հնարավորություն տալ, կամ ավելի ճիշտ, թղթի վրա նշել աստղի կոորդինատները` հավատացնելով, որ դա հենց Ձեր աստղն է։

Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Հասմիկ Անդրեասյանը նշում է, որ հաճախ պարզվում է, որ «նիրված» աստղը մեր կիսագնդից տեսնել հնարավոր չէ։ Այնպես որ, աստղ նվիրելը ինչ-որ առումով փոխաբերական իմաստ ունի, եթե անգամ դրա համար դուք վճարել եք։

Իսկ ահա աստղերի ծնունդը, մեծանալը ու մահը ամենևին էլ փոխաբերություն չէ։ Ինչպես երկրի վրա, այնպես էլ տիեզերքում դրանք ծնվում են, մեծանում, մահանում։ Ինչպես երկրի վրա, այնպես էլ երկնքում աստղերը իրենց առանձնահատուկ վարքն ունեն։ Ավելին, աստղերը նաև «պայթում» են, ուղղակի ի տարբերություն երկրային աստղերի՝ երկնային լուսատուների պայթյունն ունի շատ հասկանալի ու գիտական բացատրություն։

Հաղորդման մասնակիցն է Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Հասմիկ Անդրեասյանը, ով մասնակցել է բազմաթիվ միջազգային ամառային դպրոցների, ինչպես օրինակ հայտնի ESO/OPTICON դպրոցը Չեխիայում, Վատիկանի ամառային դպրոցը՝ Վատիկանի աստղադիտարանում և այլն։ Մանրամասները` լսեք հաղորդման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button