ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են 19 հայ գերիների

Ադրբեջանցի զինծառայողները 44-օրյա պատերազմի ավարտից հետո խոշտանգել և սպանել են 19 հայ գերիների: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ներկայացնում ենք նրանց ցուցակը:

Քաղաքացիական անձինք`

  • Էդուարդ Շահգելդյան
  • Արսեն Ղարախանյան
  • Բենիկ Հակոբյան
  • Էլենա Հակոբյան
  • Սերժիկ Վարդանյան
  • Էլլա Վարդանյան
  • Գենադի Պետրոսյան
  • Յուրիկ Ասրյան
  • Միշա Մովսիսյան
  • Անահիտ Մովսիսյան
  • Նինա Դավթյան
  • Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

  • Էրիկ Մխիթարյան
  • Գագիկ Մկրտչյան
  • Արայիկ Պողոսյան
  • Վարդգես Ղազարյան
  • Յուրի Ադամյան
  • Արթուր Մանվելյան
  • Նարեկ Բաբայան»:
Ցուցադրել ավելի
Back to top button