ԿարևորՀասարակություն

Պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար

Պատվաստման գործընթացը հեշտացվել է։ Անկախ այն բանից, թե քաղաքացին որ պոլիկլինիկայում է գրանցված, կարող է դիմել պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել COVID-19 դեմ։

Այս մասին ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: 

Նա նշել է, որ պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար:

«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական խմբեր՝ շտապօգնության կահավորված մեքենաներ, որոնք կլինեն քաղաքի բանուկ հատվածներում և կհեշտացնեն պատվաստման գործընթացը»,- նշէլ է Ավանեսյանը: 

Նրա խոսքով՝ այս պահին պատվաստվել է մոտ 3000 քաղաքացի, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութում.

Back to top button