ԿարևորՏնտեսական

Վարկային պատմությանը՝ կանաչ լույս․ ԵԱՏՄ անդամ ցանկացած երկրից հնարավոր կլինի վարկ վերցնել

Հայաստանի քաղաքացիներն առաջիկայում հայկական անձնագրերով հնարավորություն կունենան ԵԱՏՄ անդամ ցանկացած երկրից վարկ վերցնել։

«Մինչև տարեվերջ նախատեսվում է կնքել ԵԱՏՄ անդամ երկրների ներսում վարկային պատմությունների փոխանակման համաձայնագիր։ Ըստ այդմ՝ վարկեր վերցնելու հնարավորություն կունենան ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք»,- Կազանում հայտարարել է ՌԴ վարչապետ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, հստակեցնելով որոշումը, տեղեկացրել է՝ ԵԱՏՄ ցանկացած երկրում հնարավոր կլինի հաճախորդի վարկային պատմությանը ծանոթանալ՝ իր իսկ ցանկությամբ։

«Տվյալ բանկի համար հասանելի կլինի տվյալ անձի վարկային պատմությունը։ Դա քաղաքացու համար կհեշտացնի վարկ ստանալու գործընթացը։ Այժմ եթե քաղաքացին ցանկանում է ԵԱՏՄ որևէ երկրում վարկ ստանալ, նրա վարկային պատմության մասին որևէ տեղեկություն չկա, մինչդեռ վարկային պատմությունը վարկավորման համար կարևորագույն նախապայման է»,-ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Back to top button