ԿարևորՄշակույթ

«Պարատոն 2021» փառատոնը՝ Գյումրիում

Գյումրու Մարզամշակութային կենտրոնում ապրիլի 30-ին տեղի է ունեցել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Գյումրու պատվավոր քաղաքացի Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված «ՊԱՐԱՏՈՒՆ 2021» փառատոնը, որին ներկա են եղել Գյումրի համայնքի ղեկավարի տեղեկալ Հայկ Սուլթանյանը, Աղասի Շաբոյանի հարազատները, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:

Հայկ Սուլթանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորել է փառատոնի կազմակերպումն ու անցկացումը, ապա անդրադարձել Աղասի Շաբոյանի գործունեությանը, պարարվեստի ոլորտում նրա ունեցած ավանդին: Օրվա առիթով պարարվեստի մի խումբ գործիչներ պարգևատրվել են «Աղասի Շաբոյան 100» հուշամեդալով: Հուշամեդալով է պարգևատրվել նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, որը փառատոնի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու «Պարարվեստի դպրոց»-ի տնօրեն Սամվել Գասպարյանը փոխանցել է Հայկ Սուլթանյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button