ԿարևորՀասարակություն

Ինչու՞ Ադրբեջանը չմասնակցեց ԵԱՏՄ նիստին

Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հարցում կոնսենսուս չի եղել, Հայաստանը չի համաձայնել, այդ պատճառով էլ այդ երկրի ներկայացուցիչը չի մասնակցել Կազանում անցկացված ԵԱՏՄ միջկառավարակաան խորհրդի նիստերին` լրագրողներին ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Մինչ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը` ԶԼՄ-ներն ու փորձագետները խոսում էին Կազանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցության հնարավորության եւ այդ հարցում Բաքվի հավակնությունների մասին։ «ԵԱՏՄ խորհրդի նիստին երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում, բնականաբար, այդ հարցում համաձայնություն չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Ապրիլի 29-30-ին Կազանում անցկացվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ավարտին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց փոխգործակցության հուշագիր։

Ցուցադրել ավելի
Back to top button