Ստարտափ Հայաստան

Գրքի առաքումը՝ նաև Երևանը լավ ճանաչելու միջոց․ «Ստարտափ Հայաստան»

19-ամյա Սարգիս Մելքոնյանը և 20- ամյա Արամայիս Սիմոնյանը ընկերներ են։ Տղաներն ապրում են Արագածոտնի մարզում։

Սարգիսը սովորում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Միաժամանակ նաեւ աշխատում է Ագարակի Յուրի Գագարինի անվան Արմաթ ինժեներական լաբորատորիայում որպես խմբակավար։

Արամայիսն էլ սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Նա էլ է սովորելու հետ միասին աշխատում՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում։

Այս ամենի հետ միասին տղաները հասցնում են նաև սեփական բիզնեսն ունենալ և հաջողել։ Սկզբում Արամայիսն է գաղափարին կյանք տվել, հետո միացել է Սարգիսը։

Սարգիսը լսելով ընկերոջ գաղափարի մասին միանգամից համաձայնել է, ինքը դեռ մանուկ ժամանակ գումար է վաստակել իր փոքրիկ բիզնեսների միջոցով։

Ցուցադրել ավելի
Back to top button