ԿարևորՄիջազգային

Իսրայելում կրոնական տոնի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով 45 մարդ է զոհվել. կա ավելի քան 150 վիրավոր

Իսրայելի հյուսիսում՝ Մերոն լեռան շրջանում, որը գտնվում է Ցֆատ քաղաքի մոտ, կրոնական տոնի ժամանակ տրիբունան փլուզվել է։ Զոհվել է առնվազն 44 մարդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։ Բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ նշելու Լագ-բա-Օմերա տոնը։

Փաստի առթիվ Իսրայելի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցածն անվանել է «ծանր աղետ»։

Տոնակատարությունն առաջին զանգվածային միջոցառումն էր Իսրայելում սահմանափակումների չեղարկումից հետո։ Դրան մասնակցել է շուրջ 100 հազար մարդ։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկօրյա սուգ է հայտարարել։

Ցուցադրել ավելի
Back to top button