Հատվող եթեր

Փայտիկ, որը նրա ձեռքերում կարող է հրաշքներ գործել․ «Հատվող եթեր»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժոր Հարություն Արզումանյանն իր ողջ տաղանդը, գիտելիքներն ու փորձն ամբողջովին նվիրաբերում է հայ երաժշտական արվեստի ու երաժշտական կրթության զարգացմանը՝ մեծապես նպաստելով հայ կատարողական արվեստի հանրահռչակմանը:

Հարություն Արզումանյանը ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սևակ Արզումանյանի ընտանիքում, բայց երաժշտության հանդեպ սերն ավելի ուժգին էր, քան գրականության նկատմամբ սերը։ Ու հենց դիրիժորությունն է դառնում արվեստագետի երազանքը։

Փայլուն մասնագիտական կրթություն լավագույն ուսումնական հաստատություններում, վարպետության դասընթացներ եվրոպական մի շարք երկրներում, համերգային բազմաթիվ ուղևորություններ, միջազգային մրցույթներ, փառատոներ, մրցանակներ ու պարգևներ, որոնք կերտեցին Հարություն Արզումանյանի ստեղծագործական հարուստ ճանապարհը:

Դիրիժորական տաղանդ, երաժշտական հարուստ գիտելիքներ, մեծ սեր և աշխատասիրություն, անմնացորդ նվիրում և անսպառ էներգիա, ռիթմի հրաշալի զգացողություն, խոսուն ժեստեր, հայացք ու դիմախաղ, յուրաքանչյուր ստեղծագործության խոր ընկալում, վերլուծություն և սեփական մեկնաբանում, կատարման ներդաշնակ միասնականության ապահովում, տեխնիկական կատարելություն, նվագախմբին կամ երգչախմբին գեղարվեստական բուն նպատակը հաղորդելու ունակություն, արտիստներին և հանդիսատեսին ոգևորելու կարողություն. ահա դիրիժորական արվեստում Հարություն Արզումանյանի հաջողության հասնելու բանաձևը, որի ձեռքերում դիրիժորական փայտիկն իսկապես հրաշքներ է գործում:

Զրույց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ:

Back to top button