Դպրություն

Հայ դպրոցականների մշակած կենսատեխնոլոգիաներն ու այլընտրանքային մոտեցումները․ «Դպրություն»

«Մարդկության փոքրիկ բարեկամներ» են անվանում հայ աշակերտները իրենց ուսումնասիրած բակտերիաները։ Բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոցները փնտրում են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սովորողները։

Հենց «Զարմանահրաշ բակտերիաներ» իրենց նախագծով էլ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիր դարձան «Կենսաբանություն» անվանակարգում։

Աշակերտները «Դպրության» եթերում խոստացան, որ կշարունակեն ուսումնասիրել բույսերի վրա կենսամելանինի ազդեցությունը՝ որպես աճի խթանիչ, դրա պայմանները։

Back to top button