Հրամանը՝ ապրել

Պատերազմն իմ ուսապարկում էր. Տաթև Խաչատրյան․ «Հրամանը՝ ապրել»

Բժշկական համալսարանի ուսանողուհի Տաթև Խաչատրյանը Կովիդ 19-ի մասին իմանալուց հետո առաջինը կամավորագրվեց, որպեսզի օգնի գործող բժիշկներին:

Իսկ երբ պատերազմը սկսվեց, փախավ տնից, որովհետև ծնողները դեմ էին, որ քսաներկուսը դեռ չբոլորած աղջիկը գնա պատերազմ:

Սկզբում հաշվում էր Երևանից-Ստեփանակերտ քանի անգամ է եղել, հետո արդեն դադարեց, բայց մոտավոր տասնութ անգամ գնացել է Արցախի մայրաքաղաք: Իր հետ էր ուսապարկը, որն այնքան բան է տեսել… թվում է՝ պատերազմն այդ ուսապարկի մեջ է:

Տաթևն ասում է, որ սկզբում ուրախ էին գնում, հետո, երբ ամեն անգամ առերեսվում էին դաժան տեսարաններին, վիրավոր զինվորներին, մերթ տխրում էին, մերթ հումորներ անում, երբեմն էլ՝ հասցնում ուրախանալ: Պատերազմից եկել է ու հիմա նորից պայքարում է ԿՈՎԻԴ19-ի դեմ, որովհետև վստահ է, որ միայն իրար աջակցելով, անդադար աշխատելով է, որ հաղթելու ենք:

Ցուցադրել ավելի
Back to top button