Սփյուռքի ձայնը

Նուբար փաշան. Եգիպտոսի առաջին վարչապետը․ «Սփյուռքի ձայնը»

1825 թվականին Իզմիրում ծնված Նուբար Նուբարյանը դարձավ Եգիպտոսի առաջին վարչապետը: Ինչպես հայազգի քաղաքական գործիչը դարձավ Եգիպտոսի առաջին վարչապետը, ինչպես ընդունվեց տեղի մահմեդական բնակչության կողմից:

Նուբար Նուբարյանը, ծննդավայրում ավարտելով հայկական դպրոցը, տեղափոխվել է Եգիպտոս։ Ուսումը շարունակել է Փարիզում։ Վերադառնալով Եգիպտոս՝ 1850 թվականից անցել է պետական ծառայության, 1878-1879, 1884-1889, 1894-թվականներին զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը, իրականացրել է մի շարք առաջադիմական բարեփոխումներ։

Նուբար Փաշան զբաղվել է ինչպես Եգիպտոսի հայ գաղութի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի, մշակույթի ու լուսավորության հարցերով։

Գլխավորել է հայ գաղութի ազգային–թեմական իշխանությունը, սատարել Թուրքիայից Եգիպտոս անցած հայ տարագիրների օգնության գործին, նպաստել ու դրամական միջոցներ տրամադրել պարբերականների հրատարակմանն ու դպրոցների հիմնադրմանը, կազմակերպել հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունն ու հրատարակությունը։

1878 թվականին կազմել և Բեռլինի կոնգրեսին է փորձել ներկայացրել թուրքական տիրապետության տակ գտնվող հայերի վիճակի բարելավման իր ծրագիրը, բայց՝ ապարդյուն։ Նուբար Փաշայի ծրագիրը ելնում էր այն հիմնադրույթից, որ հայերը քաղաքական անկախության չեն հավակնում, բայց պահանջում են քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ, որոնք կապահովեին նրանց անվտանգությունը, գույքի անձեռնմխելիությունը։

Նրա ծրագիրը շատ ավելի չափավոր էր, քան Ներսես Վարժապետյանի Բեռլինի կոնգրեսին ներկայացված ծրագիրը։ Սակայն թուրքական վարչակարգի պայմաններում անհնար էր նույնիսկ նման չափավոր ծրագրի իրականացումը։

Նուբար Փաշայի կյանքի և գործունեության մասին մանրամասները հաղորդման ընթացքում:

Եգիպտահայ քաղաքական գործչի կյանքին ու գործունեությունը ներկայացնում է ռուսական արխիվներում Եգիպտոսի քաղաքական դիրքորոշումների ու դրանում հայազգի Նուբար Փաշայի դերն ուսումնասիրած պ.գ. թ. Սուսաննա Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button