Վերնատուն

Նոր հայացք լուսանկարչությանը և պատկերին․ «Վերնատուն»

Հաղորդումն անդրադառնում է գերմանացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան, գրաքննադատ և թարգմանիչ Վալթեր Բենիամինի «Լուսանկարչություն և պատմություն» գրքի հայերեն թարգամանությանը։ Գիրքը հայերենով լույս է տեսել առաջին անգամ, թարգմանության հեղինակը սփյուռքահայ փիլիսոփա, գրականագետ, թարգմանիչ Մարկ Նշանյանն է։

Ինչո՞ւ է այս գիրքը կարևոր, ի՞նչ դեր կարող է ունենալ լուսանկարչության համար գործնականում և առհասարակ կարո՞ղ է փոխել արվեստի հանդեպ մեր ընկալումները։ Զրույց «4Պլյուս» վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի և լուսանկարչության ու պատկերի հետազոտող Կարին Գրիգորյանի հետ։

«Գիրքը երկու մտավորականի՝ թարգմանչի և հեղինակի, երկխոսությունն է, այն բաց դասագիրք է, ոչ միայն լուսանկարչությամբ հետաքրքրվողների, այլ բոլոր նրանց համար, ովքեր երբևէ մտորել են պատկերի դերի մասին», – ասում է Կարին Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button