ԿարևորՀասարակություն

Մոսկվայում բացվել է Կարո Հալաբյանի հուշարձանը

Մոսկվայում (Մալի Պեսչանի նրբ․2 հասցեի հարևանությամբ) կայացել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանի բացումը։ Նախաձեռնությունը պատկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, հուշարձանը կանգնեցվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ։   Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Բրոնզե արձանի քանդակագործը ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանն է, իսկ ճարտարապետներն են Աշոտ Թաթևոսյանը, Անդրեյ Ֆրանգուլյանը, Կարինա Դանիելյանը։  

Բրոնզե արձանը պատկերում է ճարտարապետ Կ․Հալաբյանին՝ Մոսկվայում գտնվող Ռուսաստանյան բանակի թատրոնի գծագրերը ձեռքին։ Արձանի բարձրությունը 3 մետր է։ Պատվանդանը պատրաստված է կարմիր գրանիտից, որն իր գունային երանգով հիշեցնում է հայկական տուֆը։

Back to top button