Գերդաստաններ

Գլխավոր հրապարակից մինչեւ Բյուրականի լեռներ. Սամվել Սաֆարյան․ «Գերդաստաններ»

Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման ժամանակ Վիկտոր Համբարձումյանը հենց նրան դիմեց շենքի նախագծման եւ կառուցման համար, Համբարձումյանը նրան վստահեց նաեւ աստղադիտարանի տարածքում իր առանձնատան շինարարությունը։ Խոսքը ճարտարապետ Սամվել Սաֆարյանի մասին է։

Նա Երեւանում կրթություն ստացած հայ առաջին ճարտարապետներից էր, Երեւանի պետհամալսարանի ճարտարապետության ֆակուլտետի առաջին յոթ շրջանավարտներից մեկը։ Հենց նրանք պետք է շարունակեին Ալեքսանդր Թամանյանի գործը, ստեղծեցին հայ նոր ճարտարապետական դպրոցը։

Սամվել Սաֆարյանը 100- ից ավելի նախագծերի ու կառույցների հեղինակ է. Հանրապետության հրապարակում կառավարության երկրորդ տունը` նախկին ԱԳՆ, Պուշկինի անվ. դպրոցը, Գյումրիի դրամատիկական թատրոնը եւ այլն։

Նա նաեւ նախագծել է կառավարության ընդունելությունների տան հին մասնաշենքը, կամ հայկոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի տունը։ Ասում են, որ այդ շենքի ինտերիերում Սաֆարյանը խաչ է տեղադրել. 40-ական թվականների համար անսովոր եւ չափազանց համարձակ քայլ։
Սամվել Սաֆարյանը նաեւ Սաֆարյան գերդաստանի ամենաակնառու դեմքն է, գերդաստան, որտեղ մեծացել ու կայացել են ճարտարապետներ, շինարարներ, բժիշկներ ու երաժիշտներ։

Ճարտարապետ Յուրի Սաֆարյանը պատմում է իր ճանաչված ճարտարապետ հորեղբոր եւ գերդաստանի այլ ներկայացուցիչների կյանքի մասին հետաքրքիր դրվագներ։

Ցուցադրել ավելի
Back to top button