Սպասում

Լուսինեի «կռիվը» սկսվեց պատերազմից հետո. ծանր վիրավորում ստացած Սևակ Քոչարյանն արդեն տանն է․ «Սպասում»

1992 թվականի մայիսի 10-ին առաջին ընտանիքներն էին, որ վերադառնում էին Շուշի: Նրանց մեջ էր նաև Պետրոսյանների ընտանիքը, որոնց դուստրը՝ Լուսինեն, այդ ժամանակ հինգ տարեկան էր:

Լուսինեն 2020-ի սեպտեմբերի 27-ի գիշերը, վերցնելով չորս երեխաներին, լքեց Շուշին՝ չմտածելով անգամ, որ էլ չի վերադառնալու:

Տեղափոխվեցին մորաքրոջ տուն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաք, իսկ ամուսինը, հասկանալով, որ ընտանիքն արդեն անվտանգ վայրում է, հետ գնաց Արցախ:

Հոկտեմբերի 9-ին Լուսինեն իմացավ, որ Սևակը ծանր վիրավորվել է, տեղափոխում են Երևան: Յոթ ամիսների դաժան պայքարից հետո, երբ բազում անգամներ բժիշկները հույս չէին տալիս, թե Սևակը կապրի, Լուսինեի կռիվը հաղթեց ու Սևակն այժմ տանն է:

Դժվարին, դանդաղ վերականգնողական ընթացքը ընտանիքը հաղթահարում է միասին ու գեթ մի վայրկյան չի հանձնվում:

Ցուցադրել ավելի
Back to top button