

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Երաժշտության ազդեցության ուսումնասիրությունը մարդու մտավոր աշխատունակության վրա» նախագիծն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից արժանացել է պատվոգրի:
Նախագիծը ներկայացրել են Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի սաները, որոնք այսօր «Դպրություն» հաղորդաշարի տաղավարում են:
Խմբի կողմից նպատակ է դրվել պարզելու, թե ի՞նչ է երաժշտությունը՝ որպես երևույթ, և ինչպե՞ս են երաժշտության տարբեր ժանրերն ազդում մարդու մտավոր աշխատունակության վրա։