Խճանկար

Ջավախքի պատանի ստեղծագործողները․ «Խճանկար»

Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնը հայեցի դաստիարակության հետաքրքիր ծրագրեր է իրականացնում. հայ երգարվեստ, պարարվեստ, կերպարվեստ:

Հաղորդման ընթացքում գրական խմբակի սան Տաթև Հացպանյանը կներկայացնի իր բանաստեղծությունները, կոմիտասյան և ժողովրդական երգերի կատարումներով կհիացնի Ջուլիետա Սողոյանը, իր մասին կպատմի բռնցքամարտով զբաղվող Սեյրան Էլիզբարյանը, իսկ կենտրոնի տարիքով ամենափոքրը՝ Հակոբ Արզումցյանի նկարչական աշխատանքների մասին կպատմեն նաեւ մեծերը։

Կներկայացնենք նաեւ Ծալկայի շրջանից արդեն բանասեր Մարիամ Սարգսյանին եւ Գանձայից գեղեցիկ մատիտանկարների հեղինակ Դավիթ Ջանամյանին։

Back to top button