Հայկական հարց

Թուրք գրողը Սարիղամիշում իրենց պարտության պատճառ է համարում հայերին․ «Հայկական հարց»

Այշե Քուլինի կարծիքով՝ պետք չէ ուռճացնել հայերի տեղահանության թեման։ Իր «Հրաժեշտ» վեպում նա հայերին է համարում Սարիղամիշի ճակատամարտում թուրքական բանակի կրած պարտության պատճառը։

Իսկ Ջանան Թանի «Կարոտ» վեպում, թուրք, հայ, հույն ընկերների պատմության հիման վրա, ներկայացնում է, թե ի՞նչ ճակատագիր են ունեցել հայերը և հույները Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին։

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայոց ցեղասպանության անդրադարձը թուրք գրականության մեջ»՝ մաս 3-րդ։

Back to top button