

Այշե Քուլինի կարծիքով՝ պետք չէ ուռճացնել հայերի տեղահանության թեման։ Իր «Հրաժեշտ» վեպում նա հայերին է համարում Սարիղամիշի ճակատամարտում թուրքական բանակի կրած պարտության պատճառը։
Իսկ Ջանան Թանի «Կարոտ» վեպում, թուրք, հայ, հույն ընկերների պատմության հիման վրա, ներկայացնում է, թե ի՞նչ ճակատագիր են ունեցել հայերը և հույները Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին։
Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայոց ցեղասպանության անդրադարձը թուրք գրականության մեջ»՝ մաս 3-րդ։