ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է համապետական ծառատունկը

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ծառեր են տնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում։

Հանրապետության տարածքում իրականացվող ծառատունկին նախատեսվում է տնկել 300.000 ծառ։ Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի  մարզերում տնկվելու է 7000-ական տնկի: Արմավիրի և Տավուշի մարզերում նախատեսվում է տնկել 6000-ական տնկի, Գեղարքունիքում՝ 8000, Կոտայքի և Շիրակի մարզերում՝ 10 000-ական տնկի: Երևանում տնկվելու է 25 000 տնկի:

Եվս 200 000 տնկի Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ տնկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բացառապես բոլոր մարզային անտառտնտեսությունների տնկարկներում (ավելի քան 60 հա)։

ՇՄ նախարարը հայտնել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այդ կարևոր միջոցառման։

Back to top button