ԿարևորՀասարակություն

Թանգարանում տեսած լուսանկարները, գրավոր հիշատակությունները փաստեր են, որոնք հնարավոր չէ ժխտել. Կ. Ֆերնանդես

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում։

Այցի ավարտին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահն ու պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Թանգարանում տեսած լուսանկարները, գրավոր հիշատակությունները փաստեր են, որոնք հնարավոր չէ ժխտել: Եվ հենց դա է այն եղանակը, որի միջոցով կարող ենք ջանքեր գործադրել, որ մարդկության դեմ նման ոճրագործություններ չկրկնվեն»,- ասել է Կարոլինա Ֆերնանդեսը։

Ցուցադրել ավելի
Back to top button