Հայկական հարց

Թուրքիայում հայ լինելն ամոթալի է․ Ազիզ Նեսին․ «Հայկական հարց»

Քեմալ Թահիրի «Գերված քաղաքի մարդիկ» վեպը 1960-ական թվականներին Հայոց ցեղասպանության խնդրի առաջին անդրադարձն է թուրք գրականության մեջ։

Քեմալ Թահիր

Իր այդ ստեղծագործությունում գրողը նույնիսկ օգտագործել է «հայկական կոտորածներ» բառակապակցությունը։ Գրքում նշվում է, որ այդ քաղաքի կամ տարածքի թուրքերը հարստացել էին՝ բռնագրավելով այդտեղ ապրող հայերի ունեցվածքն ու գույքը։

Իսկ ժամանակակից թուրք հայտնի կին գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպում արդեն ուղղակի անդրադարձ կա Հայոց ցեղասպանության թեմային։ Այդ ստեղծագործության պատճառով Շաֆաքը դատապարտվել էր 301-րդ հոդվածով, բայց դատարանում ասել էր, թե գրքում ներկայացված տեսակետներն արտահայտում են ոչ թե իր, այլ հերոսների կարծիքը։

Էլիֆ Շաֆաք

Այս տեսանկյունից հետաքրքիր է նաև Օրհան Փամուկի «Ձյունը» վեպը, որտեղ նույնպես կան հայկական ջարդերի անդրադարձներ։

Օրհան Փամուկ

Թեմային է անդրադառնում ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Հայոց ցեղասպանության թեմայի անդրադարձը թուրք գրականության մեջ»՝ մաս 2-րդ։

Back to top button