ԿարևորՀասարակություն

Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ծննդյանս օրվա լավագույն նվերը կլինի․ Ալեքսիս Օհանյան

Reddit-ի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Թվիթերի իր էջում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ծննդյան օրվա լավագույն նվերը կլինի:

Ամերիկահայ ձեռներեցը ծննդյան օրը նշում է այսօր՝ ապրիլի 24-ին:

«Քաղաքականության պատճառներով ԱՄՆ-ը երբեք վճռականություն չի ունեցել ՝ ընդունելու Հայոց ցեղասպանությունը, և թվում է, որ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այս շաբաթավերջին առաջին անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- տեսանյութում ասել է Օհանյանը։

«Դա բառացիորեն նվազագույնն է, որ մենք՝ որպես ամերիկացիներ, կարող ենք անել, բայց դա կարևոր է, քանի որ դա ցեղասպանության վերապրածների ժառանգների՝ մեր, ինքնության մի մասն է, հատկապես ամերիկյան սփյուռքի համար»,- ասել է նա:

«Այս սարսափելի ոճրագործությունները տեղի են ունեցել, բայց հանցագործները հարյուր տարի շարունակ կարողացել են խուսափել պատժից»,-հավելել է Ալեքսիսը:

Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ կլինի, ասել է Օհանյանը:

«Այսօր դա Հայաստանին իրականում ոչինչ չի տալիս, բայց այն դեռ կարևոր է»,- հավելել է Reddit-ի հիմնադիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button