ԿարևորՄիջազգային

Հայտնաբերվել է ինդոնեզական անհետացած սուզանավը

Ինդոնեզացի ստորջրյա հետազոտողները Բալի ծովի հատակը զննելիս հայտնաբերել են ծովում գրեթե 850 մ խորության վրա անհետացած «Նանգալա» սուզանավը:

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի հրամանատարին:

Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է տարհանել անձնակազմի հնարավոր ողջ մնացած անդամներին:

Ինդոնեզիայում՝ Բալի կղզու ափերի մոտ, 53 նավաստիներով սուզանավ էր անհետացել։ Գերմանիայում պատրաստված KRI Nanggala-402 սուզանավը զորավարժություններ էր անցկացնում, սակայն չէր կարողացել հայտնել արդյունքների մասին:

Ինդոնեզիայի իշխանություններին սուզանավի որոնողական աշխատանքներում օգտություն էին առաջարկել մի շարք երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան և Ավստրալիան։

Ցուցադրել ավելի
Back to top button